Իրանից հայտարարել են՝ Իսրայելի կողմից ցանկացած հարված կարժանանա ջախջախիչ և համապարփակ պատասխանի
08/06/2026 12:48

Իրանից հայտարարել են՝ Իսրայելի կողմից ցանկացած հարված կարժանանա ջախջախիչ և համապարփակ պատասխանի

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Լիբանանի կամ Իրանի դեմ ցանկացած «թշնամական արկածախնդրություն» կհանգեցնի Իրանի զինված ուժերի կողմից «ջախջախիչ և համապարփակ պատասխանի»։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։

Փաստաթղթում նշվում է, որ հունիսի 7-ի երեկոյան Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող մի շարք ռազմական թիրախների։ Թեհրանում նշել են, որ այդ գործողություններն իրականացվել են ինքնապաշտպանության իրավունքի շրջանակում՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի, և դրանք հանդիսացել են ապրիլի 8-ի հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների պատասխան։

Հայտարարության վերջում իրանական կողմը նախազգուշացրել է, որ Լիբանանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած թշնամական գործողություն կարժանանա «ջախջախիչ և համապարփակ պատասխանի»։

Իրանից հայտարարել են՝ Իսրայելի կողմից ցանկացած հարված կարժանանա ջախջախիչ և համապարփակ պատասխանի