.jpg)
08/06/2026 11:05
Լատվիան ամուր կանգնած է Ձեր կողքին. Լատվիայի նախագահի շնորհավորանքը՝ Փաշինյանին
Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ փայլուն ընտրական հաղթանակի կապակցությամբ․ X-ի իր էջում գրել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը:
«Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին և ահաբեկմանը։
Լատվիան ամուր կանգնած է Ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։