Եկեք շարունակենք զարգացնել այս նորացված թափը ԵՄ-ՀՀ հարաբերությունները ամրապնդելու համար. Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին
08/06/2026 14:03

Եկեք շարունակենք զարգացնել այս նորացված թափը ԵՄ-ՀՀ հարաբերությունները ամրապնդելու համար. Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ։

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Եկեք շարունակենք զարգացնել այս նորացված թափը ԵՄ-ՀՀ հարաբերությունները ամրապնդելու համար»,- X-ում գրել է Եվրոպական խորհրդարանի նախագահը։

Հիշեցնենք՝ ԿԸՀ նախնական արդյունքներով՝ Ազգային ժողով է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։

Եկեք շարունակենք զարգացնել այս նորացված թափը ԵՄ-ՀՀ հարաբերությունները ամրապնդելու համար. Մեցոլան շնորհավորել է Փաշինյանին