Քո հայտարարությունը իշխանությունը յուրացնելու քայլ է. Սաղաթելյանը՝ Փաշինյանին
08/06/2026 03:40

Քո հայտարարությունը իշխանությունը յուրացնելու քայլ է. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ՔՊ-ն հաղթել է և միանձնյա ձևավորելու է կառավարություն».

«Նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը քո հայտարարությունները պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են։

Առանց ընտրվելու՝ դատական համակարգին հրահանգավորելուց առաջ, դու դեռ պետք է պատասխան տաս այսօր գրանցված բոլոր ընտրախախտումների համար»։

Սաղաթելյանը դիմել է նաև հանրությանը.

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին զբաղված ենք ընտրատեղամասերից ստացվող տվյալների մշակմամբ։ Հիշեցնեմ՝ ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ընտրատեղամասերի մեկ քարորդի արդյունքները։
Վերջնարդյունքների և անելիքների մասին կխոսենք տվյալների ամփոփումից հետո»։