«Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է». Փաշինյան
08/06/2026 03:10

«Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ իրենք ընտրակեղծիքների չեն դիմել։

«Ես բացառում եմ, որ քաղաքական մեծամասնությունը, կառավարող ուժը ընտրակեղծիքների և ընտրախախտումների մեջ ներգրավված լինի։ Ես բացառում եմ դա, որովհետև ես եմ կառավարության և կառավարող ուժի ղեկավարը, և ես գիտեմ՝ ինչ հանձնարարականներ ենք տվել»,- ասաց նա։

Փաշինյանը ընդդիմությանը մեղադրեց ընտրախախտումների մեջ, պնդեց՝ եթե քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը խախտվել է, ուրեմն խախտվել է ընդդիմության «բաժանած ընտրակաշառքների ձևով»։

«Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրություններին ազատության մեջ մնալու հեռանկար ունի, նշանակում է՝ մենք պրոբլեմ ունենք դատաիրավական համակարգի հետ, և մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով։ Նախորդ շրջանում այն հանդուրժողական վերաբերմունքը, որն ընտրակաշառատուների նկատմամբ եղել է, դրա պատասխանատուն նաև դատաիրավական համակարգն է, և մենք դրա հետևից գնալու ենք», - նշեց Փաշինյանը։

Վերահաստատեց նաև իր մյուս պնդումը՝ բացառում է Հայաստանում հետընտրական զարգացումները։ Փաշինյանը սպառնաց ազատազրկել ընդդիմության լիդերներին.

«Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետև «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են և առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետք է ոչնչացվեն քաղաքականապես՝ իրենց 3 լիդերներով։ Ասե՞լ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է բանտում լինի. Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արմատախիլ... Այն, ինչ ասել եմ, անելու եմ», - ասաց նա։

«Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է». Փաշինյան