.jpg)
Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում. Հաքան Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Թուրքիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում՝ առանց հետաձգումների»,- Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։
Նա շեշտել է, թե Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։
Ֆիդանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ համակարգմամբ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը։