.jpg)
08/06/2026 10:26
Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն առաջիկայում պատրաստվում է ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ առաջիկայում պետք է սկսեն ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը։
«Կարևոր է արձանագրել, որ սա, իսկապես, իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև Հայաստանը վերածվում է խաղաղության խաչմերուկի»,- ընդգծեց նա։