Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
09/06/2026 13:05

Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv

Ըստ Euractiv պարբերականի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ) անդամակցելու շուրջ։

Թեև վերջնական որոշում դեռ չկա, Փաշինյանն արդեն հայտնել է իր հետաքրքրվածությունը, և եվրոպական քաղաքական ընտանիքը կարող է հաստատել ՔՊ անդամակցությունը տարվա վերջին։ 

Այս քայլը հաջորդում է կիրակի օրը կայացած ընտրություններում Փաշինյանի հաղթանակին, որն անցել է ռուսական միջամտության մասին հայտարարությունների ֆոնին։ 

Չնայած Ռուսաստանի ազդեցությունից հեռանալու հստակ միտմանը, Euractiv-ի հաղորդմամբ, հայաստանյան իշխանությունները զգուշանում են երկրի արտաքին քաղաքական ընտրությունը ձևակերպել որպես կոշտ այլընտրանք Բրյուսելի և Մոսկվայի միջև, մինչդեռ դիտորդները սպասում են նաև ԵՄ անդամության թեկնածության պաշտոնական դիմումին։