Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում. հաշտվել, համակերպվել չի լինելու. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
09/06/2026 13:32

Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում. հաշտվել, համակերպվել չի լինելու. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)

Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք այս մասով էլ համապատասխան փաթեթներ ենք պատրաստում»,- ասաց նա։

Սաղաթելյանը կարծում է, որ ընդդիմադիր մյուս ուժերը ևս կգնան Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու ճանապարհով, եթե անգամ չդիմեն էլ՝ «Հայաստան» դաշինքը, միևնույն է, դիմելու է։

Նա նշեց, թե չպետք է հուսահատվել, առաջնորդվել էմոցիաներով։

«Իրականում, ծանր մթնոլորտ է, թրքահպատակ իշխանությունը երկիրը տանելու է նոր փորձության, սա ծանր հարված է այն մարդկանց համար, ովքեր դուրս են եկել պայքարի, բայց պայքարը պետք է շարունակել, պետք է հասկանանք, թե ոնց ենք պայքարն ընդլայնելու։ Հաշտվել, համակերպվել չի լինելու»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Ընտրությունները տեղի են ունեցել համատարած բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում. հաշտվել, համակերպվել չի լինելու. Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)