Իրանը Հորմուզի նեղուցում ամերիկյան ուղղաթիռ է խոցել, Թրամփը սպառնում է պատասխանել
09/06/2026 21:55

Իրանը Հորմուզի նեղուցում ամերիկյան ուղղաթիռ է խոցել, Թրամփը սպառնում է պատասխանել

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «Truth» սոցիալական ցանցում գրառմամբ պնդել է, որ երեկ Հորմուզի նեղուցում պարեկություն իրականանող կործանված ամերիկյան ռազմական ուղղաթիռը խոցվել է Իրանի կողմից։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանի այս հարձակմանը։ Իրանական կողմն այս պահի դրությամբ չի հաստատել, որ ուղղաթիռը կործանվել է Իրանի ԶՈւ-ի կողմից։

Մի կողմից միջադեպը լարվածության նոր ալիքի պատճառ կարող է դառնալ հրադադարի ռեժիմում գտնվող, սակայն միմյանց պարբերաբար հարվածներ հասցնող կողմերի համար, իսկ մյուսից՝ լուրջ ազդանշան առ այն, որ իրանական կողմը լիովին վերահսկում է ոչ միայն Հորմուզի նեղուցի ջրերն, այլ նաև օդային տարածքը»։

Իրանը Հորմուզի նեղուցում ամերիկյան ուղղաթիռ է խոցել, Թրամփը սպառնում է պատասխանել