Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը պետք է պայմանավորված լինի անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ
09/06/2026 09:26

Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը պետք է պայմանավորված լինի անելիքների հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ

Անխոս, բարդ վիճակ է այն ընդդիմադիր ուժերի համար, որոնք ընտրություններում հաղթանակ չեն ապահովել, սակայն մուտք են գործել խորհրդարան․ նկատում է Տիգրան Աբրահամյանը։

«Հանրային սպասումներն ու արձագանքներն ընտրական գործընթացում ընկալելի են. հասկանալի է նաև մարդկանց մեծ հիասթափությունը:

Հատկապես այս հանգրվանային իրավիճակում քաղաքական ուժերն ու առաջնորդները պետք է առաջնորդվեն սառը դատողությամբ և քայլերի հստակ հաջորդականությամբ:

Մանդատ վերցնել-չվերցնելու հարցը ոչ թե պետք է պայմանավորված լինի ներքին հիասթափությամբ կամ տարաբնույթ մեկնաբանություններով, այլ անելիքների և քայլերի հստակ արձանագրմամբ ու առաջնահերթությունների սահմանմամբ», - գրել է նա: