Wizz Air-ը գործարկել է ուղիղ չվերթեր Լոնդոնի և Երևանի միջև
09/06/2026 12:36

Wizz Air-ը գործարկել է ուղիղ չվերթեր Լոնդոնի և Երևանի միջև

Հունիսի 8-ին Լոնդոն-Լուտոն օդանավակայանում տեղի է ունեցել Wizz Air ավիաընկերության Լոնդոն-Երևան ուղիղ չվերթի պաշտոնական բացման արարողությունը։ Նոր երթուղին կապել է Լոնդոնի Լուտոն օդանավակայանը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին։

Միակողմանի ավիատոմսի արժեքը սկսվում է 50 եվրոյից։ Թռիչքի տևողությունը կազմում է մի փոքր ավելի քան 5 ժամ։

Այս նոր երթուղու գործարկմամբ ավարտվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության 14-ամյա դադարը, որը սկսվել էր BMI ավիաընկերության չվերթերի դադարեցումից հետո՝ 2012 թվականի հոկտեմբերին։

Wizz Air-ը գործարկել է ուղիղ չվերթեր Լոնդոնի և Երևանի միջև