«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
09/06/2026 09:55

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

«Wizz Air» ավիաընկերությունը հունիսի 8-ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը: Հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։

Նշվում է, որ թռիչքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի «Լյուտոն» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է նաև չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:

«Ավիատոմսերի համար՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված։

Շնորհավորում ենք մեր գոծընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», - նշվում է հայտարարության մեջ:

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան