.jpg)
«Տարածել ատելության խոսք, կիրառել վարչական ռեսուրս, ռեպրեսիաներ իրականացնել, քվեարկության օրը մեծ խախտումներ թույլ տալ». Վարդևանյանը իշխանության քայլերն է թվարկում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանը գրել է.
«Քայլ 1. Տարածել ատելության խոսք քարոզարշավի ընթացքում՝ ընտրողի կամքին միջամտելու նպատակով,
Քայլ 2. Կիրառել վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև,
Քայլ 3. Ռեպրեսիաներ իրականացնել, կալանավորել թեկնածուներից մինչև վստահված անձանց՝ քաղաքական գործընացներին մաքսիմալ միջամտելու նպատակով,
Քայլ 4. Քվեարկության օրը կազմակերպականից, մինչև հաշվարկ ու քվեների արձանագրում մեծ խախտումներ թույլ տալ:
2026 հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ իշխանական քայլերը:
Ժողովուրդ ջան, քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է՝ ունենք, մյուս մասերով վերահաշվարկի պահանջներ ու դեռ ԿԸՀ դիմումներ են ներկայացվելու:
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։