Վանաձորի 23/17 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» ձայներն ավելացել են 95-ով
09/06/2026 19:04

Վանաձորի 23/17 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» ձայներն ավելացել են 95-ով

23/17 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» ձայներն ավելացել են 95-ով։

Տեղեկությունը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է հայտնել.

«Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որ տեսնենք, թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև։

Վանաձորի 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 105 ձայն,բայց հրապարակվել է 10։

Հետևաբար, դեռ ոչ ոք չգիտի մանդատների բաշխման կամ դրանց իրական պատկերի մասին։ Սպասենք վերահաշվարկների արդյունքներին»։

Վանաձորի 23/17 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» ձայներն ավելացել են 95-ով