Հայաստան-Մոլդովա՝ 1:1
09/06/2026 21:28

Հայաստան-Մոլդովա՝ 1:1

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ ընկերական հանդիպում Հայաստանի և Մոլդովայի ազգային հավաքականների միջև։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1։

Երկրորդ խաղակեսում՝ 89-րդ րոպեին եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը խփեց առաջին գոլը՝ պաշտպան Կամո Հովհաննիսյանի կատարած փոխանցումից հետո։  

2 րոպե անց՝ մրցավարի կողմից ավելացված ժամանակում, մոլդովացի կիսապաշտպան Վիկտոր Բոգաչյուկը հավասարեցրեց հաշիվը։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով էր ավարտվել նաև Ղազախստանի դեմ ընկերական հանդիպումը։  

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակներում կմրցի Լատվիայի ընտրանու հետ:

Հայաստան-Մոլդովա՝ 1:1