«Դատախազությանը հարցեր ուղղեք». Վահագն Հովակիմյանը տեղյակ չէ, թե Դատախազությունը, առանց ԿԸՀ համաձայնության, ինչպես մեղադրանք առաջադրեց Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ)
10/06/2026 12:10

«Դատախազությանը հարցեր ուղղեք». Վահագն Հովակիմյանը տեղյակ չէ, թե Դատախազությունը, առանց ԿԸՀ համաձայնության, ինչպես մեղադրանք առաջադրեց Գագիկ Ծառուկյանին (Տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղյակ չէ, թե ինչպես ստացվեց, որ Դատախազությունը, առանց ԿԸՀ համաձայնության, մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին, ով շարունակում է մնալ պատգամավորի թեկնածու։

«Դատախազությանը հարցեր ուղղեք, ոչ թե ԿԸՀ-ին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հովակիմյանը նշեց, թե թեկնածուն կարող է դատախազության որոշումը բողոքարկել, բայց ԿԸՀ նախագահից պահանջել, որ մեկնաբանի դատախազության գործողությունները՝ ճիշտ չէ։