Հնարավոր է՝ Երևանի ամբողջ ընտրատեղամասերում վերահաշվարկ լինի (Տեսանյութ)
10/06/2026 12:36

Հնարավոր է՝ Երևանի ամբողջ ընտրատեղամասերում վերահաշվարկ լինի (Տեսանյութ)

Հնարավոր է՝ Երևանի ամբողջ ընտրատեղամասերում վերահաշվարկ լինի, այս մասին լրագրողներին ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա նշեց, որ «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուն է այդպես ներկայացրել։

Հովակիմյանն ասաց, որ տեսականորեն բոլոր ընտրատեղամասերում էլ վերահաշվարկի պահանջ կարող է լինել, բայց դա կարող են անել այն վստահված անձինք կամ այն թեկնածուները, ովքեր քվեարկության արդյուքնքների ամփոփման ժամանակ եղել են ընտրատեղամասում։