Դատարանն արձանագրել է՝ Ստյոպա Սաֆարյանը զրպարտել է Բագրատ Սրբազանին
10/06/2026 21:51

Դատարանն արձանագրել է՝ Ստյոպա Սաֆարյանը զրպարտել է Բագրատ Սրբազանին

Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում, տեղեկանում ենք «Սրբազան պայքարի» էջից։

Հրապարակման մեջ մանրամասնում են.

«Ստյոպա Սաֆարյանը մի քանի անգամ տարածել է գրառումներ, որտեղ «խորը անասուն» արտահայտությունը վերագրել է Բագրատ Սրբազանին, սակայն Սրբազանի կողմից այդ արտահայտությունը երբեք չի հնչեցվել, տարածված ձայնագրության մեջ տվյալ արտահայտությունն անողն ակնհայտորեն Բագրատ Սրբազանը չէ:

Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, չնայած հայցվորը պահանջել էր 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ»:

Դատարանն արձանագրել է՝ Ստյոպա Սաֆարյանը զրպարտել է Բագրատ Սրբազանին