«Ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան». հանդիպել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԱԳ փոխնախարարը
10/06/2026 13:41

«Ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան». հանդիպել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԱԳ փոխնախարարը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մարիա Թելալյանին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին և ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գնահատականներին։ Ընդգծվել է ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացումը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության իրականացրած աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հայկական կողմը ստեղծել էր բոլոր պայմանները դիտորդական առաքելությունների կողմից իրենց գործառույթների անխափան իրականացման համար։

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը՝ ուղղված ՀՀ ընտրական համակարգի հետագա կատարելագործմանը:

«Ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան». հանդիպել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԱԳ փոխնախարարը