Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություն չկա
10/06/2026 14:02

Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություն չկա

Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություն չկա, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա, ՌԴ-ի հետ լեզվակռվի մեջ չի մտնելու, հանգիստ պաշտպանելու է Հայաստանի դիրքորոշումները։

Կրեմլից էլ հայտարարել են, որ չեն շտապում շնորհավորել Փաշինյանի հաղթանակը, կսպասեն վերահաշվարկի արդյունքներին։