Հրապարակված ձայնագրություններից որևէ մեկը կոնտեքստից կտրված չէ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (Տեսանյութ)
10/06/2026 12:57

Հրապարակված ձայնագրություններից որևէ մեկը կոնտեքստից կտրված չէ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (Տեսանյութ)

Օրենքը մեզ թույլ է տալիս իրականացնել գատնի միջոցառումներ, ինչպիսիք են՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ներքին դիտում, արտաքին դիտում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած հեռախոսային գաղտնալսումներին։

«Չունենք որևէ դեպք, որտեղ առանց դատարանի թույլտվության ՀԿ-ն կամ որևէ այլ իրավապահ մարմին իրականացրել է գաղտնալսում»,-ասաց Նահապետյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե կան խոսակցություններ, որ հրապարակված ձայնագրությունները մոնտաժված են, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանեց.

«Հավաստիացնում եմ, որ չկա հրապարակված որևէ ձայնագրությունը, որը կոնտեքստից կտրված լինի»։

Հրապարակված ձայնագրություններից որևէ մեկը կոնտեքստից կտրված չէ. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ (Տեսանյութ)