Խոշոր վթար Արմավիրում. 5 տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է
10/06/2026 22:11

Խոշոր վթար Արմավիրում. 5 տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին բախվել է 3 մեքենա՝ «Dodge» և «Mercedes» մակնիշների։

Բախման հետևանքով «Dodge»-ը  և «Mercedes»-ներից մեկը դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
 
Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, մեկը՝  միջին ծանրության, երկուսը՝ ծանր կայուն վիճակում։
 

Խոշոր վթար Արմավիրում. 5 տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է