.jpg)
Ատոմակայանը 3 ամսով անջատված է, շահագործման ժամկետը երկարացնելու աշխատանք է տարվում. Նախարար
Այս օրերին ատոմակայանն անջատված է էներգահամակարգից՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով, ԱԺ-ում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ աշխատանքների կեսից ավելին արդեն կատարված են։
«Ծրագրի հաջող ավարտի պարագայում ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարացվի ևս 10 տարով»,- նշեց Դավիթ Խուդաթյանը։
Զուգահեռ ընթանում են նոր ատոմակայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Կառավարությունն արդեն կողմնորոշվել է տեսակի հարցում. «Գնում ենք դեպի մոդուլյար ատոմակայանի կառուցման ճանապարհով։ Այս պահին ուսումնասիրվում են տարբեր երկրների տեխնիկական, անվտանգային և ֆինանսական առաջարկները»։