Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
11/06/2026 18:02

Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ հայտարարեց՝ վաղը դիմելու են ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով։

«Դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ և հարյուրավոր ընտրատեղամասերում վերանայման արդյունքում ՔՊ-ի ձայների շեշտակի անկում է նկատվել,  դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներին ուղղորդված տանում ընտրությունների, դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են պետական կառավարման մարմինների աշխատողներին ուղղորդում, որ քվեարկեն ՔՊ-ի օգտին։

Այս ամենը հաշվի առնելով՝ վաղը մենք դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի ԿԸՀ-ն չեղյալ համարի ընտրության արդյունքները և ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստանանք, դիմելու ենք ՍԴ»,- ասաց Կարապետյանը։

Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղյալ համարելու պահանջով. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)