Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել
11/06/2026 22:22

Նուբարաշենի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել

Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվել։

Կենտրոնական ընտրական նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

 Նա նշել է՝  Նուբարաշենի այդ  ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։

Համապատասխան նյութերն ուղարկվելու են դատախազություն։

Նշենք, որ այս ընտրատեղամասում, ըստ արձանագրության,  ՔՊ-ն ստացել էր 630 ձայն, «Ուժեղ Հայաստանը»՝  222, ԲՀԿ-ն՝  131, «Հայաստան դաշինքը»՝  122։