.png)
Անվավեր ճանաչվեցին նաև Սյունիքի 35/65 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին հայտարարվեց ևս մեկ ընտրատեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։ Խոսքը Սյունիքի 35/65 ընտրական տեղամասի մասին է։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց՝ նյութերն ուղարկվել են դատախազություն։
35/65 ընտրատեղամասում ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 306, «Բարգավաճ Հայաստան»՝ 82, «Հայաստան» դաշինք՝ 148,
ՔՊ՝ 593։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ անվավեր են ճանաչվել նաև Երևանի Նուբարաշեն թաղամասի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։