Մենք մարդասպան չենք, մենք պետություն ենք, ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին. Փաշինյանը՝ ընդդիմադիրների մասին (տեսանյութ)
11/06/2026 13:11

Մենք մարդասպան չենք, մենք պետություն ենք, ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին. Փաշինյանը՝ ընդդիմադիրների մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հանրային համերաշխություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ «եռագլուխը» արմատախիլ արվի Հայաստանից։

«Մենք մարդասպան չենք, որ տանք, սպանենք, մենք պետություն ենք ու ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փաշինյանն ասաց, թե ընդդիմադիրները, եթե որոշեն մանդատները չվերցնել, ազնիվ կլինեն։

«Կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան, թե չէ գալու են, ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանով մեկ»,- ընդգծեց նա։

Մենք մարդասպան չենք, մենք պետություն ենք, ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին. Փաշինյանը՝ ընդդիմադիրների մասին (տեսանյութ)