.jpg)
Թրամփը խոստացել է այս գիշեր «շատ ուժեղ» հարված հասցնել Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այս գիշեր «շատ ուժեղ» հարված կհասցնի Իրանի և շուտով վերահսկողություն կհաստատի այդ երկրի նավթի և գազի ենթակառուցվածքների ու շուկաների նկատմամբ։ Այս մասին նա գրառում է կատարել Truth Social-ի իր էջում։
«Միացյալ Նահանգներն այսօր գիշեր շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին (որի ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը, ռադարները, հակաօդային պաշտպանության համակարգերը և պաշտպանության մյուս բոլոր ձևերը, ինչպես նաև նրա հարձակողական կարողությունների մեծ մասն այլևս չկան)։ Ինչ-որ պահի, ոչ այնքան հեռավոր ապագայում, մենք կգրավենք Խարգ կղզին և այլ նավթային ենթակառուցվածքներ ու կստանձնենք նրանց նավթի և գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի հետ, ինչը հիանալի է և՛ Վենեսուելայի, և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար»,- գրել է Դոնալդ Թրամփը։
Պարսից ծոցի հյուսիսային մասում գտնվող Խարգ կղզում է գտնվում Իրանի խոշորագույն նավթային տերմինալը։