Գուտերեշը խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ
11/06/2026 21:10

Գուտերեշը խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգություն է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակական սրման կապակցությամբ և  կոչ է անում կողմերին պահպանել հրադադարը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։

Գուտերեշը խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ