Ծառուկյանի գործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
11/06/2026 12:25

Ծառուկյանի գործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քերական գործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Նախկինում է դա բացահայտվել, վաղուց քրեական գործ կա հարուցված: Խոսքը դիզվառելիքի մասին է: Կա որոշակի հասունություն, և նորմալ է, որ Քննչական կոմիտեն նման գործողություններ է անում: Երբ բացահայտում ենք խնդիրը, դրա միտումնավորությունը բացահայտելու համար քրեական գործ է հարուցվում և քրեական գործի շրջանակներում է բացահայտվում այդ միտումը: Ես ենթադրում եմ, որ քննչական կոմիտեից ավելի մանրամասն կմեկնաբանեն, թե ինչ հիմքով են դա անում»,-նշեց պաշտոնյան:

Հիշեցնենք՝ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՝առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը:

Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Ծառուկյանի գործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ