Չեմ մերժի հրավերը, էդ՝ հաստատ. Փաշինյանը՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին
11/06/2026 12:51

Չեմ մերժի հրավերը, էդ՝ հաստատ. Փաշինյանը՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ տեղեկություն կա, որ ընտրություններից հետո իր առաջին այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն․

«Այդպե՞ս է, և եթե այո՝ ի՞նչ օրակարգով»։

«Այցերը կնայենք ըստ պլանի, կառաջարկենք»,-պատասխանեց Փաշինյանը։

Նա ասաց, թե այցի հետ կապված եղել է ըմբռնում։

«Պետք է հրավեր լինի, որ գնամ։ Երբ որ լինի հրավեր՝ կգնամ։ Չեմ մերժի հրավերը, էդ՝ հաստատ»,-ասաց Փաշինյանը։