Թրամփը Սիրիայի նախագահին հրավիրել է Վաշինգտոն
11/06/2026 20:24

Թրամփը Սիրիայի նախագահին հրավիրել է Վաշինգտոն

Սիրիայի՝ անցումային փուլում նախագահ Ահմեդ աշ-Շարաան կայցելի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, հայտնել է Syria TV-ն։

«Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան կիրակի կայցելի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն՝ ընդունելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը»,- հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է նաև, որ Վաշինգտոնում նախատեսվում է քննարկել Սիրիային տնտեսական աջակցության, մնացած պատժամիջոցների վերացման, երկկողմ համագործակցության ընդլայնման հարցերը, կքննարկվի նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական և ռազմական իրավիճակը։

Թրամփը Սիրիայի նախագահին հրավիրել է Վաշինգտոն