.png)
Եթե վարչական ռեսուրսի վրա որևէ մեկը հույս կամ հաշվարկ դրած լիներ, ի՞նչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել. Փաշինյան
Չեմ կարծում, թե Հայաստանում երբևէ եղել է որևէ նախընտրական կամ քաղաքական պրոցես, որտեղ, օրինակ, Հանրապետության գործող ղեկավարը կամ որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել, ավելի շատ ելույթ է ունեցել և ավելի շատ մարդկանց հետ է շփվել, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով իրեն։
«Եթե վարչական ռեսուրսի վրա հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ի՞նչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, էդքան գնալ։
Իմ հույսը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին և նրա հետ երկխոսությունը, ուրիշ գործիք չունեմ»,-հավելեց Փաշինյանը։
Խոսելով ընդդիմադիր առաջնորդների մասին, Փաշինյանը վստահություն հայտնեց, թե առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկ շեմը չէր հաղթահարի։