Նախազգուշացում. Հրազդանում և Սևանում հորդառատ անձրև, կարկուտ է սպասվում
11/06/2026 20:08

Նախազգուշացում. Հրազդանում և Սևանում հորդառատ անձրև, կարկուտ է սպասվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» նախազգուշացնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում հորդառատ տեղումների մասին.

«Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտ»,- նշված է հաղորդագրությունում։