Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11/06/2026 10:13

Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։

Իր ուղերձում վարչապետ Ալ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը կնպաստի երկու կողմերի առաջընթացին և բարգավաճմանը:

Իրաքի վարչապետն ընդգծել է մարտահրավերներին համատեղ դիմակայելու և տնտեսական ու զարգացման ոլորտներում համագործակցությունը բարելավելու կարևորությունը։

Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին