Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան
11/06/2026 11:32

Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Նիկոլ Փաշինյան

Հույս ունենք՝ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Էլ չեմ ասում, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շրջանակներում հնարավորություններն էականորեն կավելանան»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում Հայաստանը տրանսպորտային նոր հնարավորություններ ունեցավ՝ Ախլքալաք-Կարս երկաթուղու երկու գիծ էլ աշխատում է։

«Այս թեմայով Վրաստանի վարչապետի հետ խոսակցություն եմ ունեցել, հավաստիացրել է, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա, նաև խոսել եմ Թուրքիայի նախագահի հետ, հաստատել է, որ այդ ուղղությունները բաց են»,- հավելեց Փաշինյանը։