13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրեց գրոսմայստերի առաջին նորման
11/06/2026 18:31

13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրեց գրոսմայստերի առաջին նորման

13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը Ղազախստանի Ակտոբե քաղաքում անցկացված «Vladimir Dvorkovich Memorial – Aktobe Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում լրացրեց գրոսմայստերի իր առաջին նորման, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Սկլոկին-Բագիյանը, առանց պարտության ավարտելով մրցաշարը, 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, զբաղեցրեց 9-րդ մրցանակային տեղը և 25.4 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը։

Մրցաշարի ընթացքում նա ոչ-ոքի խաղաց 2684 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյի և 2649 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Դանիիլ Դուբովի հետ:

13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրեց գրոսմայստերի առաջին նորման