Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի. Փաշինյանը՝ Պուտինի մասին (Տեսանյութ)
11/06/2026 12:57

Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի. Փաշինյանը՝ Պուտինի մասին (Տեսանյութ)

Հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների առաջնորդներից։

Մինչ այս պահը, սակայն, նրան շնորհավորական ուղերձ չի հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Լրագրողն այսօր Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է բացատրում, որ ՌԴ նախագահը չի շնորհավորել։

«Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի»,- կարճ արձագանքեց Փաշինյանը։