.jpg)
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝
հունիսի 12-ին ժամը 08:00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 08:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը,
հունիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արևաբույր գյուղի ջրամատակարարումը: