.jpg)
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից ներմուծվող կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող կարանտինային վերահսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև այդ արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Արգելքը կգործի մինչև ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ մեխանիզմի մշակումը։
Որոշումն ընդունվել է կարանտինային օբյեկտների հայտնաբերման համակարգային դեպքերի պատճառով։ Ծառայությունը, սկսած ընթացիկ տարվա մայիսից, փուլ առ փուլ սահմանափակել է հայկական առանձին տեսակի կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև բազմիցս հայկական կողմին տեղեկացրել է մատակարարումների ընթացքում արձանագրված խախտումների մասին։
Սակայն կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվում են։ Հունիսին արձանագրվել է կապրայի բզեզով վարակման երեք դեպք՝ Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի խմբաքանակներում։
Սա, ըստ «Ռոսսելխոզնադզորի», վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից վերահսկողության անբավարար մակարդակի մասին և կասկածի տակ է դնում բուսասանիտարական հավաստագրման համակարգի հուսալիությունը, վտանգում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական անվտանգությունը։