Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է
12/06/2026 09:59

Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է

Մեկ շաբաթ է` Արմեն Աշոտյանը բանտում է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով․

«Թե ինչու այս կայծակնային կալանավորումն իրականացվեց, ուղիղ առնչվում է նրա  ակտիվ և կոշտ քաղաքական գործունեությանը։

Կոնկրետ գործի մասին ասելիք չկա, որովհետև դրանում նյութ չկա, հետևաբար, քննարկելու բան էլ չկա։

Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է։

Քաղաքական գործ, քաղաքական դրդապատճառներ և քաղաքական բռնաճնշում։

Ազատություն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին»։

 

Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմենը մշտապես նրա «կոկորդում» է