.png)
Դիմելու ենք ՍԴ՝ երկու պահանջով. Կարապետյան
Արդեն դիմել ենք ԿԸՀ, հետո դիմելու ենք Սահմանադրական դատարան երկու պահանջով․ առաջինը՝ չեղարկել ընտրությունները, երկրորդը՝ նշանակել երկրորդ փուլ, այս մասին հայտարարեց Սամվել Կարապետյանը։
«Եթե ինքը վստահ է, որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլով որոշենք՝ հաղթե՞լ է, թե՞ չէ»,-ասաց Կարապետյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ընտրությունների արդյունքների դեմ փողոցային պայքար չկա՝ Կարապետյանը պատասխանեց. «Հանրությունը սկզբում հաշտ է լինում, հետո հաշտ չի լինում»։
Նա հավելեց, որ հարցը խորհրդարան մտնելը չէ, այլ՝ Փաշինյանին հեռացնելը. «Երկիրը դարձրել է «դուքան»»։