.jpg)
Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա. Սարգսյան (Տեսանյութ)
Լրագրողներն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ե՞րբ կունենանք Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանը, որին ի պատասխան Սարգսյանը նշեց. «Տեսնենք»։
Անդրադառնալով այս օրերին ընտրությունների մասով իր հայտարարությունների քննադատություններին՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, իր պատասխանն էլ բխել է այդ տրամաբանությունից.
«Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կա՛մ չեն ըմբռնել իմ խոսքը, կա՛մ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ի՞նչ է ստացվում, այսքանից հետո նա մեղավոր է միայն երրորդ ժամկետով գնալու համար»։
Նախագահը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ մի քանի օր առաջ բոլոր հարցերի պատասխանը տվել է։