Փաշինյանն իշխանության ուզուրպացիայի անոնս արեց. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)
12/06/2026 12:07

Փաշինյանն իշխանության ուզուրպացիայի անոնս արեց. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)

ԲՀԿ-ն բոլոր տեղամասերում ունեցել է վստահված անձեր, հունիսի 8-ի լուսադեմին բոլոր տեղամասերից ստացել ենք արձանագրությունները, պարզ թվաբանական գործողությամբ ակնհայտ է, որ ԲՀԿ-ն անցողիկ շեմը հաղթահարել է, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

«Այդուհանդերձ, մենք չենք բացառել, որ ԿԸՀ-ն կարող է ամենաթողությամբ առաջնորդվել։ Կարևոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ըստ էության իշխանության ուզուրպացիայի անոնս արեց, ժամը 2-ին իրեն հռչակում է հաղթող, միանձնյա իշխանություն ձևավորող այն պարագայում, երբ այդ ժամին մեծ տեղամասերում դեռ հաշվարկը շարունակվում էր, ստացված և ամփոփված էին միայն գյուղաբնակ, փոքր համայնքների տվյալները, որոնք մեծ հաշվով այլ պատկեր կարող էին ցույց տալ, մեծ էլեկտորալ պատկերը չէին կարող բացահայտել, Փաշինյանը որևէ տարբերակ, հնարավորություն չուներ ամբողջական պատկերի մասին պատկերացում կազմելու։ Բացի այդ, նորմալ ղեկավարը, եթե իսկապես հաղթած է լինում, առաջին հետընտրական ասուլիսին միասնության կոչերով է հանդես գալիս, հայտարարում, որ ինքը բոլորի վարչապետն է, Փաշինյանը ճիշտ հակառակն է անում, ընդդիմադիր լիդերներին ձերբակալելու հրահանգ է տալիս այն դեպքում, երբ այդ մարդիկ, ըստ պաշտոնական թվերի, առնվազն կես միլիոն ընտրողի շահերի տրանսլյատորն են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան
Փաշինյանն իշխանության ուզուրպացիայի անոնս արեց. Սուրեն Սուրենյանց (Տեսանյութ)