.png)
Անդրանիկ Մարգարյանը երբեք չէր հուսահատվում. ուներ հավատ ու գաղափարներ, որոնց ծառայում էր. Գագիկ Մինասյան (Տեսանյութ)
Անդրանիկ Մարգարյանը երբեք չէր հուսահատվում և դա գալիս էր իր դաստիարակությունից, արմատներից, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Մարգարյանն ուներ հավատ ու գաղափարներ, որոնց ծառայում էր։
«Ամենածանր իրավիճակներում էլ ինքը համոզված էր, որ եթե ոչ այսօր, ապա վաղը բոլորս հասնելու ենք մեր նպատակին։ Ու երևի թե ամենակարևոր ուղերձը այս տարիներին, որ ինքը կարող էր փոխանցել մեզ, երիտասարդներին, դա է՝ չհուսահատվել»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 75 տարեկան։