.jpg)
«Հրապարակ». ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ինչու են ծեծի ենթարկել կալանավորներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ծեծի են ենթարկել կալանավորներին։ Եթե հիշում եք` առաջին տեղեկությունը ստացվեց կալանավայրերից, և պարզվեց, որ ՔՊ-ն մեծ թվերով պարտվել է ընդդիմությանը: Այն պահից, երբ լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագիրը» հաղթանակ է տանում, խցերից սկսել են վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել իշխող ուժի և Փաշինյանի հասցեին։
Դրանից ժամեր անց բանտի օպերներն անսպասելի մտել և ջարդել են ըմբոստացած բանտարկյալներին։ Նշենք, որ գրեթե բոլոր ՔԿՀ-ներում ՔՊ-ն իր արդյունքներով զիջել է ընդդիմադիրներին»։