Իրենք չեն պատկերացնում՝ ինչ է իրենց սպասվում. թող լավ պատրաստվեն. Ավինյանը՝ ընդդիմությանը
12/06/2026 12:11

Իրենք չեն պատկերացնում՝ ինչ է իրենց սպասվում. թող լավ պատրաստվեն. Ավինյանը՝ ընդդիմությանը

Իրենք չեն պատկերացնում՝ ինչ է իրենց սպասվում. սպասվում է օրենքի ուժով հնարավոր ամենախիստ պատիժը, այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նկատի ունենալով ընդդիմության հետ կապված ենթադրյալ ընտրակաշառքի դեպքերը։

«Ես հստակ ասում եմ էն, ինչ որ լինելու է իրենց հետ, թող լավ պատրաստվեն»,-ասաց Ավինյանը։

Ըստ նրա՝ վերջին 8 տարիների ընթացքում եղել են ընտրություններ՝ հարաբերականորեն ազատ, անկախ և ժողովրդավարական։

«Հլը մի հատ էլ, որ ընդդիմությունն ա խոսում՝ ընտրակեղծիքներից կամ նմանատիպ բաներից բողոքում ա, մարդկանց դեպքերին ժպիտ ա առաջանում»,-վստահեցրեց քաղաքապետը։