Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական հաստատություններ ընդունվելու համար
12/06/2026 18:56

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական հաստատություններ ընդունվելու համար

ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026-2027 ուսումնական տարում ՀՀ միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: 

Բուհերի ընդունելություն

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հայտագրման գործընթացն իրականացվում է fs.emis.am  էլեկտրոնային համակարգի միջոցով։

 Դիմելու ժամկետներ

•    Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) օտաերկրյա քաղաքացիների՝ սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ
•    Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ
•    Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
•    Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ
•    Վճարովի դոկտորական կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2026թ. հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ
fs.emis.am  Էլեկտրոնային հարթակում ներկայացված են բուհերը և կրթական ծրագրերը, մասնագիտությունների ցանկը, կրթական աստիճանները:
Համակարգից օգտվելու քայլերն առավել մանրամասն ներկայացված են դիմորդի ուղեցույցում: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ հղումով:

Քոլեջների ընդունելություն

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, ՄԿՈՒ հաստատություններ ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։

Դիմելու ժամկետներ

•    Վճարովի առկա ուսուցմամբ միջին  մասնագիտական ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում, ընդունելության համար՝ 2026թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ
•    Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական  ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ 2026թ. հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ

Դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող  փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող  փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։

Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը ԿԳՄՍՆ-ում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու դիմելու կարգը՝ հետևյալ հղումով 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝

•    ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին   (հեռ.+374 10-599-699, ներքին 647, +374 10-599-699, ներքին 646)
•    fs.emis.am  համակարգի հետ կապված հարցերով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ. +374 10-578455)։

 
 

Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական հաստատություններ ընդունվելու համար