.jpg)
Եթե Փաշինյանը դադար չտա իրավական «բեսպրիդելին», կառավարական շենքերը, Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով. Սուրենյանց
ԲՀԿ անդամ Սուրեն Սուրենյանցը մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղերձ հղեց․
«Այն, ինչ այսօր՝ ժամը 13։00-ից սկսվելու է ԿԸՀ-ի շենքի մոտ, ընդամենը սկիզբն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական «բեսպրիդելին» և էս կամայականություններին, կառավարական բոլոր շենքերը և Երևանի բոլոր փողոցները տասնյակ հազարավոր մարդկանցով հեղեղվելու են»։
Սուրենյանցն ասաց, որ այս ազդակը եղել է նաև ընտրություններից առաջ՝ ակնկալելով, որ իշխանությունը քաղաքակիրթ ու կառուցողական միջավայր կստեղծի։